Ն Ե Ր Ք Ո Լ Ե Ջ Ա Յ Ի Ն Կ Յ Ա Ն Ք
- «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները՝ ՎՁՏՊ քոլեջի փորձառու դասախոսների օգնությամբ, շարունակում են կատարելագործել մասնագիտական գործնական հմտությունները:
Հարկ ենք համարում նշել, որ «Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի բազմակողմանի աջակցության շնորհիվ է, որ ՎՁՏՊ քոլեջում հնարավոր է դարձել իրականացնել վերոնշյալ, ինչպես նաև քոլեջում ուսուցանվող մի շարք մասնագիտությունների ուսումնական գործընթացների արդյունավետ իրականացումը:
- ՎՁՏՊ քոլեջի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Զբաղվածության պետական գործակալության Եղեգաձորի զբաղվածության տարածքային կենտրոն»-ի տնօրեն՝ Ժիրայր Սահակյանի հետ:
Հանդիպման շրջանակներում ուսանողները տեղեկատվություն ստացան զբաղվածության պետական գործակալության դերակատարության, խնդիրների և զբաղվածության պետական ծրագրերի մասին: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մարզում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ հարցերին:
|