Հայ


Խ մ բ ա գ ր ա կ ա ն       

           խ ո ր հ ո ւ ր դ



 

   1997-2015 թթ-ի ընթացքում, քոլեջը հրատարակել է «Ուսանող» պարբերաթերթը, որի հրատարակման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով, ուսանողներից ու մանկավարժներից կազմավորվել է խմբագրական խորհուրդը: Տարիներ շարունակ թերթը լուսաբանել է քոլեջի խնդիրները, առօրյան, ներկայացրել միջոցառումներն ու կրթական գործընթացի կարեւոր նորությունները: Չսահմանափակվելով ներքոլեջային կյանքի լուսաբանմամբ` թերթը երբեմն իր էջերում անդրադարձել է մարզի հիշարժան դեպքերին, տպագրել է նյութեր, գրական, մշակութային թեմաներով, նպաստել ուսանողների գեղագիտական դաստիա րակությանը, ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը:
Թերթը տպագրել է նաեւ ուսանողների ստեղծագործությունները, ներկայացրել աշխարհի տարբեր միջօրեականներում կատարվող հետարքրքրաշարժ իրադարձությունները եւ նորությունները:  
 

  

           ÐŸÐ¾Ñ…ожее изображение



  
  Այսօր՝ հաշվի առնելով ժամանակի պահանջները,խմբագրական խորհրդի գործունեությունը տեղափոխվել է մեկ այլ հարթակ. վերոնշյալ աշխատանքներն իրենց վրա են վերցրել ՎՁՏՊ քոլեջի պաշտոնական էջերը  /Facebook, Instagram /, ինչպես նաեւ կայք էջը: 
Համացանցի տիրույթում քոլեջի ակտիվ գործունեության միջոցով, այժմ հնարավոր է դարձել էլ ավելի մատչելի եւ հասանելի դարձնել տեղեկատվության փոխանցումը եւ հետադարձ կապի պահպանումը հասարակության առավել լայն շերտերի հետ:

            

    
ՎՁՏՊ ՔՈԼԵՋԸ                   ՖԵՅՍԲՈՒՔ՝    https://www.instagram.com/vayotsdzorreg.statecollege/?hl=ru        
   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ                            ԻՆՍՏԱԳՐԱՄ ՝      https://web.facebook.com/VayotsDzorRegionalStateCollege/?ref=bookmarks